Մեղուն և հավը

Ղազարոս Աղայան

Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.  

-Ինչ անշնորհք ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի պետք  չես  գալիս:  

- Իսկ դու, հավիկ - մարիկ, ի՞նչ ես շինում,-հարցրեց մեղուն:  

- Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ -սարապ չեմ տզտզում: Ես օրը մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկ ձուն քանիս է:  

–  Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր  ձու ես ածում:  

- Ինչպե՞ս կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:  

- Ապա եթե քո ածածդ ընդամենը մի ձու է, էլ ինչո՞ւ ես հարյուր անգամ կչկչում, թե հա˜յ, հարա˜յ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմ կարծիքով ՝այսքան  կչկչալուն  մի  ձուն շատ քիչ է: Այնպես չէ, իմաստուն հավիկ - մարիկ:  

- Բայց դու ի˜նչ ես շինում, դու, որ իմ մի ձուն  քիչ ես համարում:  

-Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած, մեղր եմ շինում: Գիտե՞ս ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ - մարիկ: 

Հարցեր և առաջադրանքներ 

1. Ինչպիսի՞ն էր հավը։ Պատասխանդ հիմնավորող 

նախադասությունը գունավորի՛ր։ 

Գլուխգովան,

- Ապա եթե քո ածածդ ընդամենը մի ձու է, էլ ինչո՞ւ ես հարյուր անգամ կչկչում

չար

Ինչ անշնորհք ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի պետք  չես  գալիս:  

ինքնավստահ

- Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ -սարապ չեմ տզտզում: Ես օրը մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկ ձուն քանիս է:  

2. Համամիտ ես մեղվի հետ։ Ինչո՞ւ։ Այո որովհետև մեկ ձվի համար պետք չեր հարյուր անգամ գոռալ։ 

3. Բառերն առանձնացրու ու կարդա՛ ասացվածքները․ 

Մեղրըծախողըմատըկլպստի:  Մեղրը ծախողը մատը կլպստի։

Հավինընկերացար,կտուցդկեղտոտկլինի։ Հավին ընկերացար, կտուցդ կեղտոտ կլինի։

«Մեղր,մեղր»ասելովբերանչիմեղրոտվի։ «Մեղր,մեղր»ասելով բերան չի մեղրոտվի։

  4. Նախադասությունները ընդարձակիր՝ հարցերին պատասխանող բառեր ավելացնելով։ 

1)  /Ինչպիսի՞/ հավը /որտե՞ղ, ինչպե՞ս/ ծիծաղում էր։ 

Անխելք հավը գյուղում ուրախ ծիծաղում էր։

2) /Ինչպիսի՞/ մեղուն /ե՞րբ, ո՞ւմ/ հարցրեց։ 

Խելացի մեղուն գիշերը հավին հարցրեց։

3) /Ինչպիսի՞/ մեղուն /որտե՞ղ, ի՞նչ/ է շինում։ 

Սիրուն մեղուն դուրսը բակում մեղր է շինում։

Մաթեմատիկա

  1. Ըստ աղյուսակում բերված տվյալների` շարունակիր գրել թվերը և կարդալ դրանք։
    Հազարյակների դաս Միավորների դաս
    Թիվը
    Հարյուր-հազարյակ Տաս-հազարյակ հազարյակ հարյուրյակ տասնյակ միավոր
    7 7 5 2 7 77527
    8 1 0 1 5 2 810152
    6 1 2 0 5 61205
    7 0 0 0 0 2 700002
    4 5 2 3 4523
    8 9 6 0 2 4 896024
  2. Եռանկյան կողմերից մեկը 20սմ է։Երկրորդ կողմը երկու անգամ մեծ է առաջին կողմից։ Երրորդ կողմը 17սմ-ով մեծ է առաջին կողմից։ Գտի՛ր եռանկյան պարագիծը։
  3. Հիշի՛ր․
    1սմ = 10մմ
    1դմ = 10սմ
    1դմ = 100մմ
    1մ = 10դմ
    1կմ = 1000մ
    1կմ = 10 000դմ

Օգտվելով չափման միավորներից լրացրու հավասարությունները․
8սմ = 80մմ
7դմ = 70սմ
4մ = 40դմ
4կմ = 40մ

Առաջադրանք մաթեմատիկայից

Կարգային գումարելիների գումարը ներկայացրո՛ւ թվի տեսքով:
100.000 + 40.000 + 3.000 + 200 + 50 + 7 = 143257
300.000 + 80.000 + 4.000 + 700 + 20 + 9 = 384729
400.000 + 70.000 + 1.000 + 500 + 80 + 3 = 471583
200.000 + 60.000 + 9.000 + 100 + 40 + 6 = 269146

Տրված թվերը ներկայացրո՛ւ կարգային գումարելիների գումարի տեսքով:
345679 = 300+400+50+60+70+9
148762 = 100+400+80+70+60+2
236149 = 200+300+60+10+40+9

Հայկը, վճարելով 4000 դրամ, գնեց հյութ, պաղպաղակ և բլիթ: Հյութի համար վճարեց 240 դրամ, իսկ պաղպաղակի համար 6 անգամ պակաս: Որքա՞ն նա վճարեց բլիթի համար: Լուծում 1) 4000-240=3760. 4000+240=4240

Լրացրո՛ւ բաց թողած վանդակները:

61 62 63 64 65 66 67 68 69 70
561 562 563 564 565 566 567 568 569 570
3561 3562 3563 3564 3565 3566 3567 3568 3569 3570
23561 23562 23563 23564 23565 23566 23567 23568 23569 23570
523561 523562 523563 523564 523565 523566 523567 523568 523569 523570

Լրացրո՛ւ աղյուսակը:

Նախորդ կլոր տասնյակը Թիվը Հաջորդ կլոր տասնյակը
30 38 40
360 369 370
4540 4547 4550
42380 42398 42400
353550 353564 353570

Կատարի՛ր գործողությունը:
3 հազ. + 5 հազ. = 8
14 հազ. + 15 հազ. = 19
33 հազ. +25 հազ. = 58
123 հազ. + 415 հազ. = 538

Լրացրո՛ւ աղյուսակը:
Նախորդ թիվ Թիվը Հաջորդ թիվ
510 520 5030
1500 1600 1610
7530 7540 7550
654110 654120 654130
123440 123450 123460

Լրացրո՛ւ բաց թողած վանդակները:
1900 1901 1902 1903 1904 1905 1906 1907 1908
1910 1920 1930 1940 1950 1960 1970 1980 1990
1000 2000 3000 4000 5000 6000 7000 8000 9000
10000 20000 30000 40000 50000 60000 70000 80000 90000
100000 200000 300000 400000 500000 600000 700000 800000 900000

Լրացրո՛ւ աղյուսակը:
Նախորդ կլոր հազարյակը Թիվը Հաջորդ կլոր հազարյակը
3850 3867 3870
8680 8690 8700
4530 4547 4550
42380 42398 42400
353550 353564 353570

Գրի՛ր թիվը:
1 հզր., 2 հր., 5 տս., 8 մ. = 1258
1 տաս հզր. ,6 հզր., 4 հր., 8 տս., 3 մ. = 16483

Տնային առաջադրանք

1.Հաշվի՛ր
30 x 4 + 28 =148

200 : 2 x 6 =600

147 – 7 x 0 =0


49 : 7 + 136
= 143

56 : 7 x 5 =40

627 – 9 : 3 =624


60 x 8 – 28 =20

24 : 4 x 10 =60

50 : 5 x 10 =100

  1. 4, 8, 6, 7 թվանշաններով կազմիր երկնիշ թվեր :24 28 26 27 42 44 48 46 47 82 84 88 86 87 62 64 68 66 67 72 74 78 76 77


3.Լուծի՛ր խնդիրը:
Գրքի համար վճարեցին 240 դրամ: Տետրի համար 120 դրամ քիչ վճարեցին: Քանի՞ դրամ վճարեցին գրքի և տետրի համար միասին: 240-120=120 Տետրը – 120 դրամ. 240+120=360. Միասին վճարեց 360 դրամ

Խոսող ձուկը

Լինում է, չի լինում՝ մի աղքատ մարդ։ էս աղքատ մարդը գնում է դառնում մի ձկնորսի շալակատար։ Օրական մի քանի ձուկն է աշխատում, տուն բերում, նրանով ապրում են ինքն ու կնիկը։

Մի անգամ էլ ձկնորսը մի սիրուն ձուկն է բռնում, տալիս իր շալակատարին, որ պահի, ինքն էլ ետ ջուրն է մտնում։ Էս շալակատարը գետափին նստած՝ նայում է, նայում էն սիրուն ձկանն ու միտք է անում։

– Տե՛ր աստված,- ասում է,-սա էլ, որ մեզ նման շունչ-կենդանի է, դու ասա՝ սա՞ էլ մեզ նման ծնող ունի, ընկեր ունի, աշխարհքից բան է հասկանում, ուրախություն կամ ցավ է զգում, թե՞ չէ․․․

Հենց էս մտածելու ժամանակ ձուկը լեզու է առնում։

– Լսի՛,- ասում է,-մարդ-ախպեր։ Ընկերներիս հետ ես խաղում էի գետի ալիքների մեջ։ Ուրախությունից ինձ մոռացա ու անզգույշ ընկա ձկնորսի ուռկանը։ Հիմի, ո՛վ գիտի, իմ ծնողը ինձ որոնում է ու լաց է լինում, հիմի ընկերնեիս տխրել են։ Ես էլ, տեսնում ես, ինչպես եմ տանջվում, շունչս կտրում է ջրից դուրս։ Ուզում եմ էլ ետ գնամ ապրեմ ու խաղ անեմ նրանց հետ էն պաղ ու պարզ ջրերում։ Էնպես եմ ուզո՜ւմ, էնպես եմ ուզո՜ւմ․․․ Եկ, խեղճ արի, ազատ արա ինձ, բա՛ց թող, բա՛ց թող գնամ․․․

Էսպես էր ասում ցա՜ծ, շա՜տ ցած ձենով, ցամաքած բերանը բացուխուփ անելով։ Էս շալակատարի մեղքը գալիս է, առնում է, ետ գցում գետը։

– Գնա՛, սիրուն ձկնիկ, թող լաց չլինի քու ծնողը։ Թող չտխրեն քու ընկերները։ Գնա՛, ապրի՛ ու խա՛ղ արա նրանց հետ։

Ձկնորսը սաստիկ բարկանում է շալակատարի վրա։

– Տո՛, ախմախ,- ասում է,- ես էստեղ ջրի մեջ թրջվելով ձուկն եմ բռնում, դու իմ աշխատանքն առնում ես էլ ետ ջուրը գցո՞ւմ․․․ Դե գնա՛ կորի՛, էլ իմ աչքին չերևա՛ս, էլ իմ շալակատարը չես էս օրից, գնա՛, սովից մեռի՛։

Ձեռի տոպրակն էլ խլում է ու ճամփու դնում։

-Հիմի ես ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ, ո՞նց ապրեմ․․․- տարակուսած մտածելով, դառն ու դատարկ վերադառնում է աղքատը դեպի տուն։

Էս տխուր մտածմունքի ժամանակ ճամփին դեմը դուրս է գալի մի մարդակերպ Հրեշ՝ առաջը մի գեղեցիկ կով։

{{Կենտրոն|2}

– Բարի օր, ախպերացու, էդ ի՞նչ ես մոլորել, ի՞նչ ես միտք անում,- հարցնում է Հրեշը։

Աղքատը պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես՝ հիմի մնացել է անգործ, անճար ու չի իմանում, թե ոնց պետք է ապրեն ինքն ու իր կնիկը։

– Լսի՛, բարեկամ,-ասում է Հրեշը։- Էս կաթնատու կովը ես քեզ կտամ երեք տարվան ժամանակով։ Ամեն օր էնքան կաթը տա, որ քու կնիկն ու դու կուշտ-կուշտ ուտեք, ապրեք։ Երեք տարին լրացավ թե չէ՝ հենց էն գիշերը կգամ ձեզ հարց կտամ։ Թե հարցիս պատասխանեցիք՝ իմ կովը ձեզ լինի, թե չէ՝ երկուսդ էլ իմն եք, տանելու եմ, ինչ ուզեմ, կանեմ։ Համաձայն ե՞ս։

– Մի բան, որ առանց էն էլ սովից մեռնելու ենք,- մտածում է աղքատը,- կովը կտանեմ, էս երեք տարին կապրենք, մինչև երեք տարվա լրանալն էլ աստված ողորմած է։ Մի տեղից մի դուռը կբացվի, կամ գուցե հենց պատասխանը տալիս ենք, ո՛վ գիտի․․․

-Համաձայն եմ,- ասում է ու կովն առաջն անում, տանում տուն։3

Երեք տարի կթում են, լիուլի ուտում, ապրում։ Չեն էլ նկատում, թե ինչպես անցավ երեք տարին, և ահա հասնում է նշանակած օրը, որ Հրեշն էն գիշեր պիտի գա։

Մարդ ու կնիկ վերջալուսի տակ տխուր նստում են դռանը, ու միտք են անում, թե ինչ պատասխան տան Հրեշին, կամ, ով գիտի, ինչ կհարցնի նա․ ո՞վ կիմանա Հրեշի միտքը։

– Ա՛յ թե ինչ դուրս կգա, երբ մարդ Հրեշի հետ գործ բռնի․․․ Հրեշի հետ հաշիվ ունենա․․․ Հրեշից լավություն ընդունի․․․- հառաչելով զղջում էին մարդ ու կին, բայց անցկացածն անց էր կացել, էլ հնար չկար։ Իսկ զարհուրելի գիշերը արդեն վրա էր հասնում։

Էս ժամանակ նրանց մոտենում է մի անծանոթ գեղեցիկ երիտասարդ։

– Բարի իրիկո՛ւն,- ասում է,- ճամփորդ մարդ եմ, մութն ընկնում է, ես էլ հոգնած եմ, հյուր չե՞ք ընդունի ձեր տանն էս գիշեր։

– Ընչի՛ չէ, ճամփորդ ախպեր, հյուրն աստծունն է։ Բայց մեզ մոտ վտանգավոր է էս գիշեր։ Մենք Հրեշից մի կով ենք առել էն պայմանով, որ երեք տարի կթենք, ուտենք, երեք տարուց ետը գա մեզ հարց տա, թե պատասխանենք, կովը մեզ լինի, թե չէ՝ իր գերին ենք։ Հիմի ժամանակը լրացել է․ էս գիշեր պիտի գա, ու մենք էլ չգիտենք, թե ինչ պատասխան տանք։ Հիմի մեզ ինչ անի՝ մենք ենք մեղավոր, վայ թե քեզ էլ վնասի։

– Բան չկա, որտեղ դուք, էնտեղ էլ ես,- պատասխանում է օտարականը։

Համաձայնում են, հյուրը մնում է։

Մին էլ կեսգիշերին դուռը դղրդում է։

– Ո՞վ է։  – Հրեշը։ Եկել եմ որ եկել եմ, դե պատասխանս տվեք։

Ինչ պատասխան, սարսափից մարդ ու կնկա լեզուն կապվում է, մնում են տեղները քարացած։

-Մի՛ վախենաք, ես ձեր տեղակ սրա պատասխանը կտամ,- ասում է երիտասարդ հյուրը ու գնում է դեպի դուռը։

– Եկե՜լ եմ,- դռան ետևից ձայն է տալի Հրեշը։

– Ես էլ եմ եկե՜լ,- պատասխանում Է ներսից հյուրը։

– Ո՞րտեղից ես եկել։

– Ծովի էն ափից։

– Ընչո՞վ ես եկել։

– Կաղ մոծակը թամքել եմ, վրեն նստել եմ, եկել։

– Ուրեմն՝ ծովը պստիկ է եղել։

– Ի՜նչ պստիկ, արծիվը չի կարող մի ափից մյուսը թռչի։

– Ուրեմն՝ արծիվը ճուտ Է եղել։

– Ի՜նչ ճուտ․ թևերի շվաքը քաղաք Է ծածկում։

– Ուրեմն՝ քաղաքը շատ Է փոքրիկ։

– Ի՜նչ փոքրիկ․ նապաստակը մի ծայրից մյուսը չի հասնի։

– Ուրեմն՝ նապաստակը ձագ է։

– Ի՜նչ ձագ․ մորթին մի մարդու քուրք դուրս կգա, գլխարկն ու տրեխն էլ՝ ավել։

– Ուրեմն՝ մարդը թզուկ է։

– Ի՜նչ թզուկ․ ծնկան ծերին աքլորը ծուղրուղու կանչի, ձենը ականջը չի հասնիլ։

– Ուրեմն՝ խուլ է։

– Ի՜նչ խուլ․ սարում որ պախրեն խոտ պոկի, նա կլսի։

Հրեշը մնում է կապված–մոլորված, զգում է, որ ներսը մի ուժ կա իմաստուն, համարձակ, անհաղթելի, էլ չի իմանում՝ ինչ ասի, սուսուփուս քաշվում, կորչում է գիշերվա խավարի մեջ։

Սրանք նոր մեռած տեղներիցը ետ են գալի, ուրախանում, աշխարհքովը մին են լինում։ Հետն էլ բացվում է բարի լուսը, և երիտասարդ հյուրը վեր է կենում, մնաք բարով է ասում, որ գնա իր ճանապարհը։

– Չենք թողնի որ չենք թողնի,- առաջը կտրում են մարդ ու կին,- դու, որ փրկեցիր մեր կյանքը, ասա՛, ինչով ետ վճարենք քո լավությունը․․․

– Չէ՛, անկարելի բան է, պետք է գնամ իմ ճանապարհը։

– Դե գոնե անունդ ասա, եթե լավությունդ կորչի, ու չկարողանանք ետ վճարել, գոնե իմանանք, թե ում ենք օրհնելու․․․

– Լավությունը արա ու թեկուզ ջուրը գցի՝ չի կորչիլ։ Ես հենց էն Խոսող ձուկն եմ, որի կյանքը դու խնայեցիր․․․- ասում է անծանոթն ու չքանում ապշած մարդ ու կնկա աչքերից։